Սևանա լճի ծաղկման պրոցեսը մի քիչ ավելի ուշ սկսեց և շուտ էլ վերջանալու է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը:
«Սևանա լճում ունենք վատ էկոլոգիական վիճակ, հատակամերձ շերտում թթվածինը ցածր է, սնուցող նյութերի քանակությունը բավարար է, որ ծաղկման պրոցեսները շարունակական լինեն, թափանցիկությունը մինչև 4 մետր է, և այս բոլոր բնութագրական ցուցանիշները վկայում են, որ Սևանա լճում ունենք կենսածին նյութերի բավարար քանակություն: Սա նշանակում է, որ այս պահին լճում վիճակը շատ վատ չէ, բայց լավ էլ չէ»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը