28 07 2020

Զինհոսպիտալում գտնվող բոլոր վիրավոր զինվորների ինքնազգացողությունը լավ է. Նաիրա Զոհրաբյան

Զինհոսպիտալում գտնվող բոլոր վիրավոր զինվորների ինքնազգացողությունը լավ է. Նաիրա Զոհրաբյան

Քիչ առաջ այցելեցի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս պահին հոսպիտալում բուժում են ստանում տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած 9 զինծառայող։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: 

«Բոլոր տղաների առողջական վիճակն արդեն լավ է, և ծանր դեպքեր չունենք։ Տղաներից մի քանիսն արդեն ամբողջությամբ ապաքինվել են և առաջիկա օրերին դուրս կգրվեն։ Ու ամենակարևորը՝ ոչ միայն տավուշյան մարտերի մասնակից, այլ նաև հոսպիտալում էս պահին բուժում ստացող մեր բոլոր զինծառայողների «դուխը» տեղն է։

Առողջություն մեր զինվորներին ու շնորհակալություն հոսպիտալի բժիշկներին՝ մի շարք բարդ վիրահատություններ պրոֆեսիոնալ կատարելու և տղաներին կյանք վերադարձնելու համար»,- գրել է Ն.Զոհրաբյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ