Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այլեւս ակնհայտ է, որ հունվարի 11-ին Մոսկվայում հաստատված կոմունիկացիաների բացման օպերացիան մեկնարկել է։ Ռուս սահմանապահները տեղակայվել են Տավուշի մարզի այն բնակավայրերում, որոնք գտնվում են Ադրբեջանին հանձնվելիք «անկլավներին» կից՝ Ոսկեպար, Ազատամուտ, Այգեհովիտ։
Ես արդեն հասկացել եմ, որ Հայաստանի մաս-մաս հանձնման թեման այլեւս որեւէ մեկին հետաքրքիր չէ, բայց մի վերջին անգամ ֆիքսենք, թե կոմունիկացիոն անվտանգության տեսանկյունից Տավուշի եւ Արարատի մարզի «անկլավների» հանձնումը ինչպիսի անվտանգային ռիսկեր է պարունակելու։
Չեմ բացառում, որ Տավուշի եւ Արարատի մարզի «անկլավների» դիմաց Հայաստանին հանձնվի Արծվաշենը։
Ի՞նչ ենք մենք ունենալու այս «չենջի» արդյունքում։
Եթե մենք Ադրբեջանին ենք վերադարձնելու երեք անկլավները, ապա դրանց սահմանների ընդհանուր պարագիծը շուրջ 45 կմ է։ Իսկ սա նշանակում է, որ մենք Տավուշում և Արարատում ունենալու ենք 45 կմ նոր առաջնագիծ։
Ու եթե անգամ ենթադրենք, որ Ադրբեջանը վերադարձնելու է Արծվաշեն անկլավը, ապա դրա սահմանի պարագիծը մոտ 25 կմ է։
Այսինքն, եթե տեղի ունենա անկլավների փոխանակում, ապա Ադրբեջանի հետ մեր առաջնագիծը ավելանալու է ևս 70 կիլոմետրով։
Այսօր մենք առանց ռուս խաղաղապահների, ի վիճակի չենք պաշտպանելու անգամ ներկայիս շփման գիծը։
Իսկ մեզ սպասվում է եւս 70 կմ երկարությամբ նոր շփման գիծ՝ իր բոլոր անվտանգային սպառնալիքներով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը