Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ամուլսարում վիճակը լարված է։
«Նորից ամուլսարի երկրորդ պոստում ենք, երկու օր առաջ տեղեկութուն ենք ստացել, որ մի քանի հոգի բանվորներ մտել են ներսում մանր-մունր աշխատանքներ են տանում։
Երբ այդ բանվորները իմացել են, որ բնակիչները գիտեն իրենց ներկայության մասին, հիմա պատճառաբանում են, որ վախենում են դուրս գան այնտեղից, թեև երաշխիքներ տվել են, որ այդ տարածքից դուրս գան»,-ներկայացնում է նա:
Շիրակ Բունիաթյանը նշեց, որ երկու օրվա խաղաղ բանակցությոնները կարծեք արդյունք չեն տվել, բնակչությունը զայրացել է և հիմա աննախադեպ քանակի մեքենաներ են, մեծ թվով ոստիկաններ են այդտեղ:
«Մարդիկ պահանջում են, որ վեց սադրիչները լքեն տարածքը, իրենց նպատակը մարդկանց զայրացնելն է, որ մարդիկ գնան ծայրահեղ քայլերի»,-ասաց նա և նշեց, որ տարբեր միջոցներ են կիրառում, որ մարդկանց հունից հանեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը