Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Հայկ Սարգսյանի հետ և նա տեղեկացրեց, որ ինքը որևէ միջոցառում չի կազմակերպել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառանալով տարածված լուսանկարներին ու տեսանյութին, որտեղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ փարթի է ընթանում:
«Նա ինձ ասաց, որ մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ նաև այլ քաղաքացիներ հանգստանում են: Տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել մի պահ գտնվելով այդ վայրում, որը եղել է մարդաշատ և եղել է առանց դիմակի: Հայկ Սարգսյանը հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը, որ անզգուշություն է թույլ տվել և դիմակ չի կրել այդ պահին: Իմ տեղեկություններով, Հայկ Սարգսյանը պետք է որ իր գործողությունների համար տուգանված լինի»,-ասաց Մակունցը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը