«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԳՇ պետին հարսանիքի համար գործից հանեցիք, բա Շիշ բռնողի՞ն
Երեկ Շիշ բռնողի փարթիին եղել է նաև կենդանի կատարում և հրավիրյալ երգիչն եղել է Գոռ Սուջյանը: Ես չգիտեմ՝ Գոռն ինչի ա համաձայնվել նման պայմաններում գնալ ու երգել (մեծ հաշվով էդ իրա նեղ անձնական ու բիզնես հարցն ա), բայց մյուս երգիչներն էս թեմայով ասելու բան չունե՞ն:
Իսկ իշխանությունները Շիշ բռնողի թեմայով բան չունե՞ն ասելու: Հիմա, որ Սևանի մյուս լողափերի ժողովուրդը կուկուռուզի փետերով լարեն իրանց` դիմակ չկրելու համար տուգանել փորձող ոստիկաններին լավ կանե՞ն, թե՞՝ չէ: Է՞ս էր ձեր ասած նոր որակի պառլամենտը, է՞ս էին ձեր նոր որակի պատգամավորները:
ԳՇ պետին որդու հարսանիքի համար հեռացրիք պաշտոնից, իսկ Շիշ բռնողին պարետին փաբլիք փաթթած ունենալու համար չե՞ք պատրաստվում պատժել, թե՞ Շիշ բռնողը գեներալ չի ու իրան ներելի ա: Հա մեկ էլ մի բան Շիշ բռնողը ոչ թե պարետին, այլ ուղիղ Նիկոլին ա փաթթել երեկ, ու չասեք, որ տենց չի, դա դուք էլ ձեր սրտի խորքում գիտեք:
Հ.Գ. Ի դեպ, ասում են, որ Բռնողի Փաթթեմ Փարթիին մասնակցել են նաև Փաշինյանի ավագ դուստրն ու որդին ու, միգուցե, դրա՞ պատճառով ա, որ Շիշ բռնողին մանդատից չեն զրկում:
Հ.Գ. 2 Հաաա, մեկ էլ քաղաքում համառ ու նենգ լուրեր են պտտվում, որ էդ լողափը հենց Շիշ բռնողինն ա ու, եթե դուք էդ հիմա չտենալու եք տալիս, մենք վաղը բացահայտելու ենք, ու ձեր Շիշ բռնողին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ու հարստացման համար դատելու ենք, իսկ ձեզ հանցավոր անգործության համար ենք դատելու: Քիչ ժամանակ ունեք...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը