Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինծառայության 2020-ի ամառային զորակոչից մինչև 2024-ի ամառային զորակոչը տարկետում տվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ թվով 25 հոգու:
Մասնավորապես, տարկետում ստացան ֆուտբոլի ազգային հավաքական թիմի ֆուտբոլիստներ Արմեն հովհաննիսյանը, Ռաֆիկ Միսակյանը,
Ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ՀՀ հավաքական թիմի ֆուտբոլիստներ Պերճ Պողիկյանը, Էրիկ Ազիզյանը, Արամ Խամոյանը, Դավիթ Փարեմուզյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Տիգրան Այունցը, Դավիթ Մայիլյանը, Արսեն Եղիազարյանը, Էրիկ Ավետիսյանը, Դավիթ Նալբանդյանը:
Ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներ Նորայր Նիկողոսյանը, Տիգրան Դանիելյանը, Կարեն Նալբադյանը, Լեւոն Դարբինյանը, Արման Պողիկյանը, Ռուբեն Եսայանը, Ալբերտ Դարբինյանը, Վահե Մովսիսյանը, Նորայր Ղազարյանը, Ռոբերտ Բաղրամյանը, Սամվել Խանումյանը, Գառնիկ Գեւորգյանը եւ Արթուր Մելիքյանը:
Բացի այդ, ծանրամարտի 2018 թվականի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող Անդրանիկ Համլետի Կարապետյանը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում ստացավ մինչև 2021 թվականի ամառային զորակոչը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կան մարզիկներ, որոնց 18 տարին ավելի շուտ է լրացել, քան 2020 թվականին նրանց տարկետում տալը: Այդ մարզիկները 18 տարին լրանալիս չեն դիմել տարկետում ստանալու համար, քանի որ սովորելիս են եղել հետեւյալ ուսումնական հաստատություններում եւ ավարտել են 2020 թվականին.
Վահե Պողոսյանը, Առաքել Մովսեսյանը, Մարտին Սիմոնյանը, Հրայր Ալիխանյանը, Յուրի Իսրայելյանը, Գոռ Հովսեփյանը սովորել են Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, Հովհաննես Մաղաքյանը սովորել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտում, Արթուր Ղազարյանը սովորել է Էջմիածնի քոլեջում, Արսեն Մարտիրոսյանը եւ Դավիթ Նալբանդյանը սովորել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում, Նշան Սնտոնյանը սովորել է Գյումրու Գեղարվեստի ակադեմիայում, Մոնթե Մխիթարյանը ավարտել է Երեւանի 12-րդ ավագ դպրոցը, Հովհաննես Մարգարյանը սովորել է Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:
Խաչատուր Խաչատրյանը եւ Պատվական Ավետիսյանը հանվել են նախագծից՝ հաշվի առնելով, որ առաջինը արդեն իսկ ծառայում է ՀՀ զիված ուժերում, իսկ Պատվական Ավետիսյանը տվել է իր համաձայնությունը ծառայելու ՀՀ ՊՆ մարզական վաշտում: Տվյալ հարցերն առաջացել են նախագծի շրջանառության ընթացքում:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի կողմից ներկայացված Պողոս Բադալյանը չի ներառվել տարկետման ցանկում, քանի որ նրա նվաճումը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը