22 07 2020

Այնպես արեք այստեղ հավաք չունենք․ ոստիկանները՝ ԱԺ-ի դիմաց ակցիա իրականցնողներին



Բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողները ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում: Դիմորդների ծնողները բողոքում են, որ տեղյակ չեն եղել, որ նախապատվությունը տրվելու է առաջին հայտին, ոչ թե դիմորդի ստացած գնահատականին: 

Ակցիայի մասնակիցները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին գալ ԱԺ և մասնակցել հանձնաժողովի քննարկումներին։

Նրանց ակցիայի ժամանակ մոտեցան ոստիկանները և հորդորեցին ակցիայի հեռանալ ԱԺ-ի դիմացից, ինչին ծնողներն արձագանքեցին, որ պատրաստ են սոցիալական հեռավորություն պահպանել՝ միայն թե իրենց ձայնը հասանելի դառնա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ