22 07 2020

Պարոն Հարությունյան, եթե այսպես շարունակվի, մեր հաջորդ ակցիան ձեր հրաժարականի պահանջով է լինելու․ ծնող



Պարոն Արայիկ Հարությունյան, չի կարելի այդքան անտարբեր մնալ ձեր հայրենակիցների նկատմամբ, դուք այդ 739 դիմորդներին և ընտանիքներին փորձում եք արհամարհել, դա ձեզ մոտ չի ստացվի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց բուհ չընդունված դիմորդներից մեկի ծնողը:

«Լավ իմացեք՝ եթե այսպես շարունակվի, մեր հաջորդ ակցիան լինելու է ձեր հրաժարականի պահանջով: Որովհետև դուք ձեր քայլերով չեք նպաստում նրան և չեք ընդունում, որ իրոք թյուրիմացություն է եղել, և պետք է խնդրին լուծում տալ: Դուք շատ անտարբեր եք ձեզ պահում: Մենք բոլորս պահանջում եք, որ շուտափույթ ներկայանաք ԱԺ և մասնակցեք այս հարցով քննարկմանը: Ու շտապ որոշում կայացնեք, այն որոշումը, որը մենք առաջարկել ենք: Արայիկ Հարությունյան, դուք հաստատ լսում եք, եկեք ներկայացեք ԱԺ քննարկմանը»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե նախարարը չգա, գնալու են ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց սպասեն:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ