22 07 2020

Կարծում ենք՝ դրսի «ծիրանակռվով» ներսի սահման ենք պահելու, բայց պատմությունը հակառակն է հուշում․ Վլադիմիր Գասպարյան

Կարծում ենք՝ դրսի «ծիրանակռվով» ներսի սահման ենք պահելու, բայց պատմությունը հակառակն է հուշում․ Վլադիմիր Գասպարյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին ու Ռուսաստանում հայկական ծիրանի հետ կապված միջադեպերին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հետևում էի մեր «հզոր ծիրանային պատերազմներին» ու «ջախջախիչ հաղթանակներին» ու մտածում՝ երևի թե 1920 թիվը ծիրանը պակաս տարի է եղել, որ առանց մի կրակոցի թուրքին հանձնեցինք Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը, հետո նույն թուրքի պահանջով կնքեցինք Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, վերջում էլ մի բուռ Հայաստանը տվեցինք բոլշևիկին, որ գոնե վերջին մի քանի հազար հայը փրկվեն:

Պարզվում է՝ ծիրա՜ն չենք ունեցել, ծիրա՜ն...
Թե չէ ինչե՜ր կանեինք...
Հիմա ծիրանացել ենք, տղե՛րք, շա՜տ ենք ծիրանացել...
Ու կարծում ենք՝ դրսի «ծիրանակռվով» ներսի սահման ենք պահելու:
Բայց պատմությունը լրիվ հակառակն է հուշում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ