Կառավարության ծրագրում ներառված է Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման և պահանության հատուկ ուղղություն: Այս ուղղությամբ իրականացված աշխատանքներից են՝ ափամերձ տարածքների ջրածածկ հատվածների մաքրում: Այս ամսին մամուլի ասուլիս ժամանկ ասաց շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը։
«Վերջին տվյալներով, 750 հեկտար տարածք է կազմում, աշխատանքների իրականացումը նախատեսված է 2019-21 թվականների ընթացքում: 2019 թվականին կատարվել է 98 հեկտար անտառմաքրման աշխատանքներ, 2020-ին՝ 271 հեկտար անտառմաքրում, որից այս պահին, հաշվի առնելով համավարակով ստեղծված իրավիճակը, 50 հեկտարի մաքրման աշխատանքներ են իրականացվել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը