Հուլիսի 20-ին մի շարք շրջանավարտներ և ծնողներ հավաքվել էին Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի մոտ բողոի ակցիայի: Նրանց խոսքով բարձր միավոր ստացած ուսանողները չեն ընդունվել համալսարան, իսկ ցածր միավորներով ուսանողները ընդունվել են: Ծնողների խոսքով եթե խնդիրը չկարգավորվի, պատրաստ են գնալ նաև նախարարության մոտ բողոքի ակցիայի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը