Մենք չափազանց մտահոգված ենք մարդկանց մահերի կապացությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Այս մասին նշվում է Հայաստանում մոնիտորինգի հարցերով ԵԽԽՎ համազեկուցող Կիմո Կիլյունենի և Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շենախի և Ռոջեր Գեյլի համատեղ հայտարարության մեջ:
«Մենք հիշեցնում ենք երկու երկրներին, որ խաղաղության խթանումն այն պարտավորությունն է, որը նրանք ստանձնել են Եվրոպայի խորհրդի անդամ դառնալիս: Ուստի մենք նրանց կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել իրավիճակի ապասրման համար և զերծ մնալ սադրող հռետորաբանությունից»,- հավելել են նրանք:
«Մենք երկու երկրներին նաև կոչ ենք անում վերսկսել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այն կարգով, որը նշված է համանախագահների կողմից իրենց հուլիսի 15-ի հայտարարության մեջ. խաղաղության գործընթացին նպաստող մթնոլորտի ստեղծում, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների անցկացում և ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան»: .
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը