17 07 2020

Մենք մտահոգված ենք մարդկանց մահերի կապակցությամվ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով․ ԵԽԽՎ

Մենք մտահոգված ենք մարդկանց մահերի կապակցությամվ  հրադադարի ռեժիմի խախտման պատճառով․ ԵԽԽՎ

Մենք չափազանց մտահոգված ենք մարդկանց մահերի կապացությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Այս մասին նշվում է Հայաստանում մոնիտորինգի հարցերով ԵԽԽՎ համազեկուցող Կիմո Կիլյունենի և Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շենախի և Ռոջեր Գեյլի համատեղ հայտարարության մեջ:

«Մենք հիշեցնում ենք երկու երկրներին, որ խաղաղության խթանումն այն պարտավորությունն է, որը նրանք ստանձնել են Եվրոպայի խորհրդի անդամ դառնալիս: Ուստի մենք նրանց կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել իրավիճակի ապասրման համար և զերծ մնալ սադրող հռետորաբանությունից»,- հավելել են նրանք:

«Մենք երկու երկրներին նաև կոչ ենք անում վերսկսել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այն կարգով, որը նշված է համանախագահների կողմից իրենց հուլիսի 15-ի հայտարարության մեջ. խաղաղության գործընթացին նպաստող մթնոլորտի ստեղծում, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների անցկացում և ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան»: .

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ