16 07 2020

Ադրբեջանական ԶՈՒ-ն հրետանակոծում են Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը. ՄԻՊ

Ադրբեջանական ԶՈՒ-ն հրետանակոծում են Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերը հրետանակոծում են ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացնում է Տավուշի մարզի Բերդ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն քաղաքացիական բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի փաստահավաք աշխատանքների լուսանկարները:

Բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ