15 07 2020

Պարեկային ծառայության ստեղծման հետևանքով աշխատատեղեր չեն կրճատվի. Տիգրան Եսայան



Ոստիկանության բարեփոխումները շատ սպասված են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը՝ անդրադառնալով նոր Պարեկային ծառայության ստեղծմանը:

 «Ե՛վ օրենսդրական, և՛ ենթաօրենսդրական համապատասխան կարգավորումներ եղան: Արդյունքում՝ առաջին փուլով նախատեսված է ստեղծել նոր Պարեկային ծառայություն Երևանում: Այս ուղղությամբ գործընթացը նախատեսում ենք ավարտել 2021 թվականի առաջին եռամսյակում: Այնուհետև գործընթացը շարունակվելու է մարզերում», ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ