17 07 2024

Վահե Ղազարյանը մարզերի Պարեկային ծառայության պետերին տեղափոխել է

Վահե Ղազարյանը մարզերի Պարեկային ծառայության պետերին տեղափոխել է

Հուլիսի 15-ին, ՀՀ  Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոխատեղումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայությունում, հղորդում է Shamshyan.com-ը:

ՀՀ  Ներքին գործերի նախարարի հրամանով  ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը ազատվել է այդ պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով  Մհեր Մելքոնյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար։

ՀՀ ՆԳՆ Նախարարի հրամանով Կարեն Կուրեղյանը ազատվել է  ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից և ՀՀ ՆԳՆ Նախարարի մեկ այլ հրամանով  նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ