Երևանի «Կապույտ մզկիթում» ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Կարապետ Հարությունյանը:
«Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել տեղադրված ռումբի մասին, անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարարները: Նրանք զննել են ամբողջ տարածքը՝ ինչպես ներսից, այնպես էլ դրսից: Զննել ենք անգամ նկուղն ու տանիքը։ Արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել»,- ասաց նա։
Հարությունյանն ասաց, որ ահազանգի պահին մզկիթի տարածքում քաղաքացիներ չեն եղել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը