15 07 2020

Ադրբեջանը կիրառել է իր սպառազինությունում եղած գրեթե ողջ զինանոցը. Արծրուն Հովհաննիսյան



Ադրբեջանի Զինված ուժերը, այդ թվում սահմանապահ ծառայությունը, թե 3-րդ բանակային կորպուսում իրենց սպառազինությունում եղած ողջ զինանոցը գրեթե  կիրառվել է, բացառությամբ մի քանի միջոցների: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Դրանք են մասնավորապես, բլոր տրամաչափի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր և այլն, տանկեր, հրետանային միջոցներ, ընդհուպ մինչև 122 մմ և չի բացավում՝ ավելի մեծ  տրամաչափի: Հարվածային դրոններից եթե չեմ սխալվում առաջին անգամ ենք տեսնում իսրայելական Սքայ Սթրայքեր» տեսակըՀավանաբար, սա նոր համալրված տեսակ է:

Մեր հակաօդային պաշտպանությունը մոտավոր 10 ԱԹՍ է խոցել: Դրանց մեջ մտնում են ինչպես սովորական, հետախուզական մարտավարական խնդիր  կատարող ԱԹՍ-ները, այնպես էլ հարվածային ԱԹՍ-ներն ու նոր նշածս թանկարժեք Hermes 900 ԱԹՍ-ն: Հակառակորդը բացի ԱԹՍ-ներից կորցրել է նաև մի քանի զրահատեխնիկա, բայց հստակ թվեր չեմ կարող ասել»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ