14 07 2020

Օտարի փողով հային խփողներն են, որոնք պետք է վռնդվեն Հայաստանից. Արա Վարդանյան

Օտարի փողով հային խփողներն են, որոնք պետք է վռնդվեն Հայաստանից. Արա Վարդանյան

Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ճիշտ ժամանակն է հիշել, թե ոնց էր ազատություն ռադիոկայանը Հրայր Թամրազյանի ձեռքերով տարիներ ի վեր փորձում վարկաբեկել մեր հերոսին։ Ասեմ ավելին ՊՈԱԿ-ի Հովոն էլ անմասն չէր մնում։ Սաքունցն էլ իր փայը ուներ հերոսներին վարկաբեկելու գործում` տարբեր ադրբեջանական ֆիլմեր ցուցադրելով։ Էլ չեմ ասում բանակից փախած Բաբաջանյան Արմանի մասին։ Այ էս են սրանք... Կարծու՞մ եք այդ ամենը պատահականություն էր... Իհարկե ոչ` այդ ամենը Հայոց Պետականությունը ջանասիրաբար քանդելու ճանապարհային քարտեզն էր, որն այսօր իշխանության է բերել հենց իրենց նմաններին։
Օտարի փողով հային խփողներն են, որոնք պետք է վռնդվեն Հայաստանից։

Կցված նկարը 2016 թվականին թողարկած նյութն է և իհարկե միակը չէ, շատ են... Նյութը Գեներալ Խաչատուրովի մասին է, այն մարդու ում շնորհիվ այս օրերին բոլորս մեզ էլ ավելի հայ ենք զգում։ Այ էս են սրանք, բարի գալուստ «նոր, ազատության Հայաստան»։

Նույն թեմայի մասին գրում է նաև Նարեկ Մանթաշյանը.

Ազգովի հետևում, անհանգտանում, հպարտանում և ուրախանում ենք ՀՀ ԶՈւ 3-րդ կորպուսի զինծառայողներով և մասնավորապես կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կեցվածքով…
Իսկ ժամանակին, սրբապիղծ, բանակից թռնելու համար դատապարտված, այդ գործով մորը բռնել տված, ապազգային սրիկա բաբաջանյան արմանի օտարածին ֆինանսավորմամբ լրատվականը ժամանակին այսպիսի ստահոդ լուրեր էր տարածում և փորձում վարկաբեկել մի մարդու, ով այսօր համազգային հպարտության խորհրդանիշ է:
Ահա այսպես են սրիկա դասալիքները վերաբերվում հերոսներին:
Թքեմ ձեր աննամուս երեսներին սրիկաներ...
Փառք մեր փառապանծ տղաներին, հերոսը հերոս է ծնում...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ