13 07 2020

Ադրբեջանի ՊՆ-ն շատ տարօրինակ տեսանյութ ա հրապարակել, որը հարցեր է առաջացնում. Մարտիրոսյան



Ադրբեջանի ՊՆ-ն շատ տարօրինակ տեսանյութ ա հրապարակել, որը հարցեր է առաջացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով տեղադրել է այդ տեսանյութն ու մի քանի տարօրինակ հանգամանքների մասին նշել:

Տեսանյութում երևում է, որ ինչ-որ վայրում արկ է պայթում: Սամվել Մարտիրոսյանը, մասնավորապես, նշել է. «Սա Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակված տեսանյութ է, որն իր մեջ տարօրինակություն է պարունակում, որովհետև իրենք հայտարարում էին, որ գիշերային հարվածներ են հասցրել: Այստեղ ստվերներից երևում է, որ կեսօրից մի քիչ էն կողմ է: Բայցի այդ, երբ դանդաղեցնում ենք տեսանյութը, տեսնում ենք, թե որ կողմից է գալիս հարվածը: Իրականում հարվածը գալիս է թիկունքից: Ակնհայտ է, որ սա հնարավոր չէր, որովհետև, եթե ենթադրաբար սա մեր դիրքերն են, ապա նաև խրամատներից երևում է, թե որ ուղղությամբ է գտնվում հակառակորդը: Այնպես որ հնարավոր չէ, որ ռումբը կամ ներքևի աջ անկյունի ուղղությունից, որը փաստացի, ըստ իրենց ներկայացվածի հայկական դիրքերի կողմն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ