13 07 2020

3 զինծառայող թեթև վնասվածքներ է ստացել. մարզպետ

3 զինծառայող թեթև վնասվածքներ է ստացել. մարզպետ

News.am-ը գրում է․

«Հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հակառակորդի գործողությունների հետեւանքով թեթև վնասվածքներ է ստացել 3 զինծառայող։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նա նշեց, որ զինծառայողներին տեղափոխել են «Բերդ» բժշկական կենտրոն, նրանց վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։

«Հիմա ես Մովսես գյուղում եմ։ Կան դիրքային փոխհրաձգություններ, բայց գյուղում ամեն ինչ հանգիստ է։ Ամբողջ օրն էլ հանգիստ է եղել։ Բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։ Կրակոցները հնչում են միայն դիքերում։ Տարբեր տրամաչափի զենքեր են օգտագործվում, չեմ կարող հստակ ասել, թե որ զենքի տեսակն է օգտագործվում»։

Նշենք, որ հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել 2 ոստիկան, որոնք նույնպես  «Բերդ» բժշկական կենտրոնում են. նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ