Ոնց է լինում, որ կորոնավիրուսը կաֆեում չի տարածվում, բայց քաղաքական հավաքի ժամանակ այն էլ միայնակ հավաքի ժամանակ տարածվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը, անդրադառնալով Խոր Վիրապի մոտից Նարեկ Մալյանին և Վետոյի անդամներին բերման ենթարկելուն։
«Ոստիկանները պահանջում են սրբորեն պահպանել սոցիալական հեռավորությունը, բայց գալիս մտնում են քթներս, այն պարագայում, որ մենք քչից-շատից պահպանում ենք սոցիալական հեռավորությունը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը