Այսօր՝ հուլիսի 13-ին, Խոր Վիրապ վանական համալիրից մեծաքանակ ոստիկանական ուժեր, բռնի ուժ կիրառելով, ապօրինի բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, նախաձեռնող խմբի անդամներ Ռոբերտ Մելքոնյանին, Աննա Հակոբյանին, Սասուն Մալյանին, Ալբերտ Ունուսյանին, Մհեր Ալմոյանին, Անի Հովհաննիսյանին, ով հանդիսանում է նաեւ Analitik.am լրատվականի գլխավոր խմբագիրը, եւ տեղում գտնվող այլ քաղաքացիների։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր՝ հուլիսի 13-ին, Խոր Վիրապ վանական համալիրից մեծաքանակ ոստիկանական ուժեր, բռնի ուժ կիրառելով, ապօրինի բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, նախաձեռնող խմբի անդամներ Ռոբերտ Մելքոնյանին, Աննա Հակոբյանին, Սասուն Մալյանին, Ալբերտ Ունուսյանին, Մհեր Ալմոյանին, Անի Հովհաննիսյանին, ով հանդիսանում է նաեւ Analitik.am լրատվականի գլխավոր խմբագիրը, եւ տեղում գտնվող այլ քաղաքացիների։
Այս պահին 15 քաղաքացի բերման է ենթարկվել Արարատի մարզի բաժիններ։
Ոստիկանները հրաժարվել են պատասխանել հարցին, թե ինչ հիմքով են բերման ենթարկում «ՎԵՏՕ» շարժման 7 անդամներին։
Այս ձերբակալությունները միանշանակ ապօրինի եւ անհիմն են, հրահանգավորված են քաղաքական իշխանությունների կողմից եւ նպատակ են հետապնդում սահմանափակել քաղաքացիների՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքը։
Կոչ ենք անում լրագրողներին եւ իրավապաշտպաններին արձագանքել տեղի ունեցող ապօրինի իրադարձություններին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը