ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով փոփոխություններ են արվելու արտակարգ իրավիճակի հիմքով սահմանված կանոնները՝ դիմակ կրելու վերաբերյալ խախտելու համար:
Մյուս փոփոխությամբ այս խախտումները կրկին կատարելն առաջացնում է տուգանքների կրկնապատիկի չափով տուգանում։
Նախագիծը ԱԺ-ում ներկայացնելու է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:
Նկատենք, որ նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը