06 07 2020

Փաշինյանի պապը ԽՍՀՄ-ում իրականում դավաճան է համարվել․ նոր բացահայտում․ Politik

Փաշինյանի պապը ԽՍՀՄ-ում իրականում դավաճան է համարվել․ նոր բացահայտում․ Politik

Politik.am-ը գրում է․ «Մայիսի 9-ին, Երկրորոդ համաշխարհային պատերազմի 75-ամյակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր պապի լուսանկարը և գրել.>«Փաշինյան Նիկոլ Առաքելի, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»։

Այս գրառումից հետո լրատվադաշտում սկսեցին քննարկումներ այն մասին, թե Նիկոլ Փաշինյանի պապը համագործակցել է Նացիստական Գերմանիայի հետ։ Օգտվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ստեղծված «Մեմորիալ» (այստեղ արխիվացված են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների, անհայտ կորածների և մահացածների տվյալները) կայքից՝ նրանք գտել էին Նիկոլ Փաշինյանի պապիկի տվյալները։

Լրատվամիջոցների այս հրապարակումներից հետո  «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հիմնված Փաստերի ստուգման հարթակը պաշտոնապես հայտարարեց, որ վարչապետ Փաշինյանի պապի մասին տարածվող տեղեկությունը, թե նա աջակցել է գերմանական բանակին, չի համապատասխանում իրականությանը։

Այս հրապարակումներից ամիսներ անց նկատեցինք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ստեղծված «Մեմորիալ» հարթակից բացակայում է Նիկոլ Առաքելի Փաշինյանի մասին տվյալները։ Հարթակում առկա են միայն Նիկոլ Վարդանի Փաշինյանի մասին տվյալներ, ով էլ ըստ մամուլի հրապարակումների դավաճան է եղել։

Նիկոլ Փաշինյանն իրականությունը իր պապի մասին գրել է իր պաշտոնական nikolpashinyan.com կայքում, որն արդեն հասանելի չէ, բայց մեզ հաջողվեց գտնել կայքի արխիվացված տարբերակը, որում Փաշինյանն իր պապի մասին գրում է․«Պապս` Նիկոլ Առաքելի Փաշինյանը, զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Որքան ինձ պատմել են, նրանց գունդը գերի է ընկել Ղրիմի թերակղզում` դեռեւս հասցրած չլինելով անգամ զենք ստանալ։ Հետո պապս մի քանի ընկերների հետ փախուստ է ձեռնարկել համակենտրոնացման ճամբարից ու զոհվել փախուստի ընթացքում։ Պատմում են, որ նա եղել է Իջեւանի միլիցիայի անձնագրային բաժնի պետը եւ ճակատ է մեկնել որպես կամավոր` տանը թողնելով երկու հորաքույրներիս եւ նորածին հորս»։

Ինչպես տեսնում ենք իր պաշտոնական կայքում Փաշինյանը հայտարարում է, որ պապը անգամ զենք ստանալ չի հասցրել ու գերի է ընկել։ Այսինքն Փաշինյանը ընդունում է, որ պապը անգամ մեկ օր չի հասցրել կռվել։  Հետաքրքիր է, որ ՌԴ պն պաշտոնական հարթակի տվյալներով դավաճան Նիկոլ Փաշինյանի զորամասի առաջնային տեղակայման վայրը ևս եղել է Ուկրաինայում։

Հետաքրքիր է, որ դեռևս մայիսի 8-ին վարչապետ Փաշինյանը միջպետական «ՄԻՐ» հեռուստաընկերության հետ զրույցում պատահաբար բացահայտել է, որ իր պապի մասով կա երկու փաստաթուղթ․«Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչպես է պապս մահացել։ Մի փաստաթղթերով մահացել է 1943 թվականին, մյուս փաստաթղթերով` անհետ կորել է»,-հայտարարել էր Փաշինյանը։

Այսինքն «Մեմորիալ» հարթակում ի սկզբանե եղած երկու Նիկոլ Փաշինյաններն էլ նույն մարդիկ են եղել։ Սա է նաև պատճառը, որ ՌԴ ՊՆ պաշտոնական այս հարթակից հանել են նրանցից մեկի՝ Նիկոլ Առաքելի Փաշինյանի տվյալները։ Ինչպես նկատում եք վարչապետ Փաշինյանի խոսքից նա չի խոսում զոհվելու մասին, երկու դեպքում էլ նա օգտագործում է մահացել բառը։

Նույն հարցազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը նաև ստել է։ Նա հայտարարել է, թե ոչինչ չի հիշում իր պապի մասին․«Պապիս մասին ոչինչ չեմ հիշում, նույնիսկ հայրս չի հիշում նրան, որովհետև մեկ տարեկան է եղել, երբ պապս գնացել է պատերազմ»,-ասել է Փաշինյանը։ Բայց մենք ինչպես արդեն նկատել էինք իր պաշտոնական կայքում վարչապետը բավական տեղեկացված է եղել պապի ճակատագրից։

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը իրականում ԽՍՀՄ-ում դավաճան է համարվել, բայց պետք է հաշվի առնել, որ ԽՍՀՄ-ում դավաճան էին համարվում բոլոր նրանք, ովքեր գերի էին ընկնում։ Այսինքն մենք միարժեք չենք կարող պնդել, որ նա պատերազմի տարիներին  կռվել է Նացիստական Գերմանիայի կողմից, բայց կասկածներն ու պաշտոնական «պիտակը» առնվազն մնում են։ Վարչապետ Փաշինյանն ինքը փաստում է, որ իր պապի վերաբերյալ կա երկու փաստաթուղթ։ Արձանագրենք նաև, որ ՌԴ ՊՆ պաշտոնական հարթակից հանվել է Նիկոլ Առաքելի Փաշինյանի մասին տեղեկությունները։  նշանակում է, որ ՌԴ ՊՆ-ն իր համար հստակեցրել է, որ պատերազմին մասնակցել է մեկ Նիկոլ Փաշինյան և նա ըստ պաշտոնական աղբյուրների համագործակցել է թշնամու հետ։ Փաստենք, որ կասկածելի է նաև վարչապետ Փաշինյանի կեցվածքը՝ նախկինում նա ազատորեն խոսում էր իր պապի մասին և այդ մասին գրել էր իր պաշտոնական կայքում, իսկ հիմա հայտարարում է, թե ոչինչ չի հիշում։ Այս հանգամանքը առնվազն կասկածի տեղիք է տալիս, որ Փաշինյանը փորձում է թաքցնել իրականությունը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ