Նա գրել է.
«Ինչ կգրեի ես այսօր, եթե ես լինեի ՀՌԱՀ նախագահ
«Եթերում դիմակ կրելու եւ Արմնյուզ հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ
Որպես կարգավորող մարմնի ղեկավար, ինձ համար տհաճ է, երբ Ոստիկանությունը այցելում է (անկախ այցելության պատճառներից) ցանկացած հեռարձակողի գրասենյակ: Լավ կլիներ, այդպիսի այցելություններ չլինեին: Ոստիկանությունը լրատվամիջոցներում գործ չունի անելու։ Կրկնում եմ․ ոստիկանությունը ԶԼՄ-ներում գործ չունի անելու։
Բոլոր գերատեսչությունների հարգելի գործընկերներ,
հեռու մնացեք մամուլից, որքան հնարավոր է հեռու։ ԶԼՄ այցելեք միայն այն դեպքում, երբ հարցազրույց եք տալիս, հաղորդագրություն եք տարածում։ Մյուս բոլոր հարցերով դուք կարող եք զանգել, նամակ գրել, հորդորել, դիմել, եւ ի վերջո․ կամ ես, կա ՀՌԱՀ։ Ցանկացած գերատեսչություն, խնդիր ունենալու պարագայում կարող է դիմել ինձ՝ որպես ոլորտը կարգավորող մարմնի։ Հակառակ պարագայում, երբ կա այդպիսի մարմին, եւ այդ մարմնի ղեկավար, որին դուք վստահել եք այս ոլորտի կարգավորումը, նման վարքագիծը նվազագույնը անհարգալից է իմ եւ իմ ղեկավարած կառույցի նկատմամբ։
Երկրորդ․ հարգելի հեռուսաընկերություններ,
մինչ այս պահը որոշակի խառնաշփոթ է եղել պարետի կարգադրությունների եւ ընկալումների հարցում՝ նաեւ իմ ոչ միանշանակ, խորհրդատվական մեկնաբանության պատճառով։ Բարի։ Ուրեմն այսօր ես հստակեցնում եմ․ այսուհետ եթերում բոլորն անխտիր դիմակ պետք է կրեն։
Սիրելի ԶԼՄ-ներ, հեռուստաընկերություններ,
կոչ եմ անում համախմբված կարգով միավորվել, եւ միասին ցույց տալ բոլոր գերատեսչություններին, որ մենք ամենապատասխանատու եւ օրինապաշտ համայնքն ենք, եւ նման միջադեպի պատճառը միայն հրահանգավորման խախտված գիծն է եղել։ Կանխավ շնորհակալ եմ ըմբռնման համար։
Եվ վերջում կարեւոր հավելում․ մեկ անգամ եւս կոչ եմ անում բոլոր գերատեսչություններին ու կառույցներին՝ բացի ՀՌԱՀ-ից, բոլորդ հեռու մնացեք մամուլից։ Հարգարժան ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՊՊԾ եւ այլն, եւ այլն։ Հասկացեք մի բան․ երբ դուք մտնում եք ԶԼՄ, դա արդեն իսկ քաղաքական գործառույթի է վերածվում։ Չքաղաքականացնելու կոչերն այլեւս անիմաստ են։ Երբ ես եմ միջամտում ԶԼՄ-ների աշխատանքին՝ քաղաքական չէ, ոլորտային մասնագիտական է։ Երբ դուք եք մտնում՝ քաղաքական է։ Ականջներիդ օղ արեք։
Tigran Hakobyan jan, հրավիրում եմ իմ տաղավար, հյուր։ Կգա՞ք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը