Նույնիսկ գերզարգացած երկրներ կան, որ այսօր նոր դիմակների հետ կապված ուղերձը փոխում են: Այս մասին, այսօր՝ հուկլիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը բավական երկար ժամանակ սկզբունքորեն հակառակն է ասել, և այսօր պաշտոնապես հայտարարել է, որ ընդունում է, որ դիմակները պետք է լինեն պարտադիր»,-ասաց նա:
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձավ դիմակների գներին՝ նշելով. «Ներկրված դիմակների մի մասը 2 ամիս առաջ են ներկրվել և ներկրվել են ավելի թանկ գնով, և հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ, ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է: Անգամ 60 դրամով Հայաստանի մեկ անգամ արտահանում է կատարվել: Եթե մենք չենք թողնում դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողները ստիպված են լինելու միգուցե վնասով, ավելի էժան վաճառվել: Այսօր տեղական արտադրության դիմակը 60 դրամ է, իսկ դրսից ներկրվածը մի փոքր թանկ: Նոր խմբաքանակը սպասվում է մոտ մեկ ամսից, որը ենթադրում է, որ գինը էլի կնվազի»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը