01 07 2020

Կորոնավիրուսից տնային պայմաններում բուժում ստացողների թիվը 1017 է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Կորոնավիրուսից տնային պայմաններում բուժում ստացողների թիվը 1017 է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Արտակ Ջումայանը հայտնում է. որ մայիսի 21-ից մինչ 29.06.2020 նոր կորոնավիրուսով վարակված տնային պայմաններում բուժում ստացողների թիվը 1017 է, որից 78-ը` երեխա։ Ինչպես հայտնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ֆեյսբուքյան էջը, առողջացել է 417 մարդ, որից 43-ը` երեխա։ Այս պահին բուժվում են 565 մեծահասակ և 35 երեխա։ Կատարվել է 1350 նմուշառում, որից 1250 պոլիկլինիկայում և 100-ը` տանը։

Պոլիկլինիկայի հատուկ մեքենայով կատարվել է 270 տնային այց։ Տնային այցերը ներառում են նմուշառում, դինամիկ հսկողություն: Հիվանդների մի մասը բերվել է պոլիկլինիկա` կրկնակի հետազոտության (ռենտգեն հետազոտություն, արյան քննություն), որից հետո որոշվել է շարունակել վարել տանը, կամ կազմակերպվել է հոսպիտալացում։

Նույն ժամանակահատվածում հսկվել է թվով 1350 կոնտակտավոր, որից 720-ը դուրս է գրվել վերահսկողությունից, 630 շարունակում են հսկվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ