Կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչը հենց այս կառավարության օրոք մտավ ուժի մեջ, չնայած ներկայիս իշխանության ներկայացուցիչներն ընդդիմություն եղած ժամանակ դեմ էին այս նախաձեռնությանը, նույնիսկ բողոքի ակցիաների էին մասնակցում, պայքարում, որպեսզի կուտակային բաղադրիչը պարտադիր չլինի:
Իհարկե, իշխանությունների մոտ հակասությունները շատ են, բայց կենսաթոշակային պարտադիր կուտակայինի մասին հակասական վերաբերմունքը՝ և՛ Նիկոլ Փաշինյանի, և իշխանության մյուս ներկայացուցիչների կողմից շատ ակնառու էր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը