30 06 2020

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն առաջին անգամ իրականացնում է աղջիկների ընդունելություն

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն առաջին անգամ իրականացնում է աղջիկների ընդունելություն

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն առաջին անգամ իրականացնում է աղջիկների ընդունելություն։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ կից հրապարակելով տեսանյութ ընդունելության կարգի վերաբերյալ։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում։ Ընդունելությանը կարող են մասնակցել 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններն ավարտած տղաները և աղջիկները։ Ընդունելությանը հայտագրելու համար դիմումները լրացվում են էլեկտրոնային տարբերակով monte.am կայքում մինչև 2020 թվականի հուլիսի 15-ը։

Ռազմամարզական վարժարանում կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով և չափորոշիչներով։ Պահանջվող փաստաթղթերի ցանկը տեղադրված է monte.am կայքում։ Հայտագրումից հետո դիմորդները կանցնեն բժշկական անվճար զննություն։ Բժշկական զննություն անցած դիմորդները կմասնակցեն քննություն-հարցազրույցի։

Ընդունելության հետ կապված հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 060 71-30-00, 60-71-30-03, 060 71-30-01 հեռախոսահամարներով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ