Ազգային ժողովը հունիսի 30-ին արտահերթ նիստ էր հրավիրել: Քննարկման էր դրված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը:
Նիստը սկսվելուց գրանցվեց 68 պատգամավոր, այն տևեց 45 րոպե, երկու օրենքնեն էլ ընդունվեցին, բայց արդեն ոչ թե 68, այլ առաջինը՝ 80, երկրորդը՝ 81 ձայնով: Նշենք, որ քանի որ ներկայացված փաթեթում սահմանադրական օրնք կար, ապա այն պետք է ընդունվեր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը