ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել մարզի Քաղսի համայնքի տարածքում գործող «Հ.Ա.Շ. բեստ» ՍՊ ընկերությանը պատկանող ԱԳԼՃԿ-ում։
Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա վերոնշյալ ԱԳԼՃԿ-ում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել է, որ ընկերության կողմից խախտվել են ստուգաթերթերով նախատեսված հետեւյալ կետերը։
Մասնավորապես՝ արտաքին հրդեհաշիջումն ապահովված չի եղել տարողություններից 40 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա գտնվող ոչ պակաս 2 հրշեջ հիդրանտների կամ ոչ պակաս 100 խմ տարողությամբ հակահրդեհային ջրավազանի միջոցով ( տե՛ս ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում» գլուխ 16, կետ 314)։
Գազալցակայանի տարածքում տեղակայված շինությունները սարքավորված չեն եղել հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով:
Նշված խախտումների վերաբերյալ ՏՄ կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ եւ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման վերաբերյալ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։
ԱԳԼՃԿ-ի տնօրենին թերությունները վերացնելու համար տրվել է հրդեհային անվտանգության պահանջները կատարելու վերաբերյալ կարգադրագիր՝ կատարման հստակ ժամկետներով։
Բացի այդ, Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարվել են նաեւ իրազեկման եւ բացատրական աշխատանքներ, տրամադրվել է խորհրդատվություն՝ հրդեհի դեպքում անձնակազմի եւ պատասխանատուների գործողությունների, հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգության ապահովման, տարահանման կարգի վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը