Երևանի պետական բժշկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի ղեկավար Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քանի համացանցում տարածվում էր «ԵՍ ԲՆԻԿ ԵՄ և ՍԱ ԻՄ ՔԱՂԱՔԱՆ Է» ֆլեշմոբը, քանի դեռ նրան միանում էին մայրաքաղաքի էությունը, սիրտը և ոգին ներկայացնող մտավորականներ, արվեստագետներ, գիտնականներ և պարզապես ազնիվ քաղաքացիներ, քանի դեռ պարոն Թունյանը հրավիրում էր մեզ` բնիկների շահերը ներկայացնող քաղաքացիներիս բաց քննարկման, ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունեց այս խայտառակ օրենքը նոր, ավելի բարձր գնացուցակով:
Պարոն Թունյան, ինչպե՞ս սրանից հետո ձեզ հետ որևէ հարց քննարկել: Երեսպաշտությունն ու պոպուլիզմը ձեր և ձեր նմանների նշանաբանն է: Ոչ հարգանքի, ոչ վստահության տեղ չեք էլ թողում:
Իսկ քեզ, սիրելի հանրություն, որը հակադրեց իրեն բնիկների իրավունքներին, շնորհավորում եմ` մեր անմիաբանության և առաջնայինը երկրորդականից չտարբերելու հետևանքները կքաղեք առաջիկա տարիներին, ստորև ներկայացվող գնացուցակով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը