Լրագրողների հետ զրույցում Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված հրդեհի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ եկել է հիմնականում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար, որովհետեւ ուղղությունն էր հրդեհի իրեն հետաքրքրում։
«Հրդեհը շատ մեծ էր իրականում, շատ ուժեղ էր։ Ես եկա հիմնականում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար, որովհետեւ ուղղությունն էր հրդեհի ինձ հետաքրքրում. ֆոնդերը պետք էր ապահովել»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ հակադարձեց. «Չէ, բոլորը պետք է հետաքրքրի՝ բոլորիս»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը