25 06 2020

Լուրեր են տարածում, թե հյուրանոցներում մեկուսացածներ չկան, գեյերի ժողովա. Նիկոլ Փաշինյան



Հայաստանի կառավարության հունիսի 25-ի նիստում ընդունվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-դ միջոցառումը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց, որ այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած Հայաստանի քաղաքացիներին:

Նախարարը նշեց, որ միջոցառման շահառու են հանդիսանում այն ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ 2020թ. հունվարի 1-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի:

Հարցի հաստատումից հետո Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև աջակցությունից հետո բանկերում գոյացող հերթերին և մարդկանց վարվելակերպի սխալներին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ