News.am-ը գրում է․ «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի տարեցներից 22-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել, 4 դեպք էլ հաստատվել է աշխատակիցների մոտ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։
«46-ը թեստավորվել են եւ 22-ի մոտ դրական արդյունք է եղել։ Թեստավորվել են 5 աշխատակից, որոնցից 4-ի մոտ եղել է դրական»,- ասաց մամլո խոսնակը։
Նա նշեց, որ տարեցներից ոչ մեկ չի հոսպիտալացվել. «Իրենք անսիմպտոմ են, իրենց հոսպիտալացնելու խնդիր չի եղել։ Մեկուսացվել են հաստատության ներսում։ Չորս աշխատակիցները, որոնց մոտ սիմպտոմներ են ի հայտ եկել, նրանք հոսպիտալացվել են»։
Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ թեստավորումն իրականացվել է՝ ելնելով աշխատակիցների առողջական վիճակի վատթարացումից. «Տարեցներին թեստավորել են այն տրամաբանությամբ, թե սիմպտոմներ ունեցող աշխատակիցներից, որոնք որ տարեցի հետ են շփում ունեցել»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը