22 06 2020

Ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման մեղադրանքով քաղաքացի է բերման ենթարկվել

Ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման մեղադրանքով քաղաքացի է բերման ենթարկվել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 20-ին, ժամը 23.25-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Արտուր Բ.-ն։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Համաջայն հաղորդագրության՝ նա 2019 թ. նոյեմբերի 20-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ