Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։
Ստորեւ վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։
1․ Կենտրոն - թիվ 1
2․ Արաբկիր - թիվ 25, թիվ 31
3️․ Աջափնյակ - թիվ 47, թիվ 50
4️․ Ավան - թիվ 52
5️․ Դավթաշեն - թիվ 60, թիվ 62
6️․ Էրեբունի - թիվ 64, թիվ 66
7️․ Մալաթիա-Սեբաստիա - թիվ 91, թիվ 96
8․ Նոր Նորք - թիվ 100, թիվ 114
9️․ Նորք-Մարաշ - թիվ 122
10․ Նուբարաշեն - թիվ 125
11․ Շենգավիթ - թիվ 126, թիվ 139
12․Քանաքեռ-Զեյթուն - թիվ 162, թիվ 157
Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։
Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների եւ խմբերի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը