18 06 2020

Կթույլատրվի սիգ ձկնատեսակի փորձարարական որս

Կթույլատրվի սիգ ձկնատեսակի փորձարարական որս

ՀՀ կառավարությունն հունիսի 18-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման 2020 թվականի տարեկան ծրագրում:

Հարցը ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող` Վահե Ջիլավյանը՝ նշելով. «Շրջակա միջավայրի նախարարությունը հիմք ընդունելով սահմանված կարգավորումները նախատեսում է իրականացնել սիգ ձկնատեսակի փորձարարական որս: Սիգի որս վերջին անգամ թույլատրվել է 2004 թվականին: Համաձայն ԳԱԱ ուսումնասիրության տվյալների Սեւանա լճում սիգի ընդհանուր ծավալը կազմել է 2268 տոննա, որից  որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ 667 տոննա, որից 200 տոննան՝ 2020 թվականի համար»:

Պատշաճ մակարդակով հսկողություն և վերահսկողություն իրականացնելու նպատակով ամրագրվել է, որ արգելվում է արդյունագործական որս իրականացնելիս լողամիջոցների մուտքն ու ելքը այլ տեղամասերից իրականացնել։ Որսը կազմակերպելու է միայն ցերեկային ժամերին:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ