Երեկվա՝ հունիսի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի աշխատակիցների (ծառայողների) շրջանում նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք հայտնաբերվել եւ հաստատվել է 33 անձանց մոտ։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Նավիկյանը հայտնել է, որ 33 աշխատակիցներից 19-ն արդեն իսկ ապաքինվել եւ վերադարձել է իր ծառայողական պարտականությունների կատարմանը։
Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց շրջանում առկա է նման հիվանդությամբ 1 դատապարտյալ («Կոշ» ՔԿՀ), որն այժմ գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։
Կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երեւան կենտրոն», «Կոշ», «Սեւան», «Աբովյան», «Հրազդան», «Արմավիր» ՔԿՀ-ներում։ Ստացվում է, որ Հայաստանի 12 ՔԿՀ-ներից ութում եղել են վարակակիրներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը