17 06 2020

Ոստիկանության հետ համատեղ վերահսկողություն կիրականացնի նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը

Ոստիկանության հետ համատեղ վերահսկողություն կիրականացնի նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 2020թ. հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն այսօրվանից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կապահովի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ