16 06 2020

Ծառուկյանի աջակիցներին սկսել են բերման ենթարկել Սիրահարների այգուց

Ծառուկյանի աջակիցներին սկսել են բերման ենթարկել Սիրահարների այգուց

Գագիկ Ծառուկյանի աջակիցները, որոնք այսօր հունիսի 16-ին առավոտից հավաքվել էին ԱԺ–ի դիմաց, ոստիկանական մեծաթիվ ուժերի տեղակայումից, ապա մի քանի հոգու բերման ենթարկելուց հետո, տեղափոխվել են հարևանությամբ գտնվող Սիրահարների այգի։ Ոստիկանները շրջափակել են այգու բոլոր մուտքերը և պատ են կազմել ԱԺ–ի դարպասների դիմաց։

Սիրահարների այգուց ևս կան բերման ենթարկված աջակիցներ։

Նշենք, որ ԱԺ հարակից տարածքներում մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված։

Նշենք, որ Ազգային ժողովում այս պահին քննարկվում է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ