ՀՀ ԶՈւ խորհրդանշական 75 հոգանոց զորախումբը երեկ մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու «Հայրենական մեծ պատերազմի» հաղթանակի 75-ամյակին նվիրված կայանալիք զորահանդեսին։
Մոսկվայում զինծառայողներն այժմ ներգրավված են համատեղ մարզումներում և նախապատրաստական միջոցառումներում։
Մինչ այդ «Զինուժը» հետևել է մեր զինծառայողների գլխավոր փորձին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։