ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի գործունեության երկամյա ժամկետը լրանալու կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամների ռոտացիա: Հասարակական խորհրդին անդամակցումն իրականցվում է կամավորության սկզբունքով ներկայացված հայտի հիման վրա:
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից. դիմում ՀՀ պաշտպանության նախարարին, ինքնակենսագրություն, լուսանկար, միջնորդագիր՝ առաջադրող կազմակերպության կողմից, տեղեկանք պաշտպանական ոլորտին առնչվող գործունեության մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը