Իսրայելի պետական գործիչ, դիվանագետ, "NATIV" հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին “Вечер с Владимиром Соловьевым” հաղորդման եթերում հստակ մատնանշել է, թե ում ազդեցության տակ է գտնվում Ադրբեջանը և ինչու է այս օրերին այդքան ակտիվացել։
«Եվրոպայում այսօր գտնվում է 100 000 ամերիկացի զինվոր։ Դրանք ամերիկյան տվյալներ են, նրանք դա ասել են։ Սա այն իրականությունն է, որի դեմ Ռուսաստանը պետք է պայքարի։ Ի դեպ, Մեծ Բրիտանիայի մասին, նրանք դեռ պայքարում են համաշխարհային գերտերություն լինելու համար։ Եվ ո՞ւր գնում այդ երկրի պաշտպանության նախարարը: Բաքվու, որը Բրիտանիայի ազդեցության տակ է: Նրանք շարունակում են պտտվել Ռուսաստանի շուրջ, և ամերիկացիները նրանց ապահովագրում են իրենց 100 000 զինվորներով»,- մասնավորապես նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը