Ոստիկանության Արաբկիրի բաժնում բերման ենթարկված 18 քաղաքացի կա։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը Արաբկիրի բաժին էր այցելել։
«Տեսել եմ Նարեկ Սամսոնյանին, Արսեն Բաբայանին, իրենք պնդում են, որ ակցիա չեն իրականացրել, պահպանել են սոցիալական հեռավորությունը»,- ասաց նա։
Զոհրաբյանը կարճ զրուցեց լրագրողների հետ՝ նշելով, որ փորձում են այս պահին պարզել, թե որտեղ են մյուս բերման ենթարկվածները։
Նշենք, որ քիչ առաջ բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ հավաքված քաղաքացիները։ Մի քանի տանսյակ քաղաքացիներ՝ այս թվում հասարակական-քաղաքական գործիչներ, հավաքվել էին ոստիկանության շենքի մոտ այն բանից հետո, երբ ԱԺ-ի մոտ անցկացրած բողոքի ակցիայից հետո բերման էր ենթարկվել 4 իրավաբան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը