Ոստիկանները քիչ առաջ ոստիկանության բաժնի մոտից բերման ենթարկեցին այնտեղ հավաքված հասարակական քաղաքական մի շարք գործիչների՝ այդ թվում Արսեն Բաբայանին, Արթուր Դանիելյանին։
Բերման ենթարկվածների թվում էր նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի որդին՝ Սերգեյ Հարությունյանը։
Ոստիկանները բարձրախոսով նախ երեք րոպե ժամանակ տվեցին հավաքվածներին, որպեսզի դադադարեցնեն ակցիան, հավաքվածները հրաժարվեցին հեռանալ, ինչից հետո ոստիկանները սկսեցին հավաքվածներին բերման ենթարկել։
Նշենք, որ ոստիկանության մոտ մի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվել այն բանից հետո, երբ 4 իրավաբանի ոստիկանները ԱԺ-ի մոտից բերման էին ենթարկել։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը