09 06 2020

Թոշակի համար կարիք չկա հասնել բանկի մասնաճյուղեր․ Նիկոլ Փաշինյան

Թոշակի համար կարիք չկա հասնել բանկի մասնաճյուղեր․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանկերից մեկի մուտքի մոտ մարդկանց կուտակման լուսանկար հրապարակել և գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, թոշակը ստանալու կամ կանխիկացնելու համար կարիք չկա հասնել բանկի մասնաճյուղեր եւ մասը դառնալ այսպիսի հերթերի:

Դուք գումարը կարող եք կանխիկացնել նաեւ բանկի համապատասխան բանկոմատի միջոցով: Կոմունալ ծառայությունների համար կարող եք օգտվել վճարային տերմինալներից, որոնք առկա են օրինակ սուպերմարկետներում:

Իդեալական կլինի, եթե վճարումներն իրականացվեն առցանց եղանակով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ