09 06 2020

Դեռ կարողանում ենք հոգ տանել ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների մասին. Արսեն Թորոսյան

Դեռ կարողանում ենք հոգ տանել ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների մասին. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերում հիշեցրեց, որ մայիսի կեսերից որոշում կայացվեց այն քաղաքացիներին, ովքեր չունեն կորոնավիրուսի սիմպտոմներ կամ ունեն թեթև սիմպտոմներ, տեղափոխել տնային պայմաններում բուժում ստանալու. «Եվ այնպես ստացվեց, որ մոտ 1000 հոգի դուրս գրվելով այդ հաստատություններից համակարգում չնշվեցին որպես առողջացածներ։ Այդ 14 օրերի ընթացքում մենք բուժված համարում ենք միայն այն քաղաքացիներին, ովքեր ուղիղ հիվանդանոցից են դուրս գրում կրկնակի բացասական թեստավորումով։ Եվ այդ 14 օրվան մոտենալուն զուգընթաց, առողջության առաջնային պահպանման կենտրոնները ֆիքսում են այդ 14 օրվա ավարտը և քաղաքացու առողջացման հանգամանքը։ Նույն համակարգը գործում է նոր դեպքերի համար, ովքեր բուժվում են տանը։ Հետեւություններ անելիս պետք է հասկանալ, որ սա ռազմավարության փոփոխության արդյունք է, ոչ թե ինչ-որ ճեղքում հակահամաճարակային պրոցեսի»։

 
 

Թորոսյանը կոչ արեց խստորեն և 100 տոկոսով կարգապահություն պահպանել. «Հատկապես դիմակ կրելուն հանրային վայրերում, սոցիալական հեռավորություն պահելը, որտեղ որ հնարավոր է և հնարավորինս շատ ձեռքերը ախտահանել։ Այլ ավելի գործուն մեթոդներ չկան»։ 

Նախարարի խոսքով՝ ծայրահեղ ծանր և ծանր դեպքերի թիվը մեծ է. «Նոր ծավալումների շնորհիվ մենք կարողանում ենք դեռ նրանց առողջության մասին հոգ տանել»։

Մանրամասն` տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ